Լիլիթ Բլեյան
Լիլիթ Բլեյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1978 (46 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | սոուլ, փոփ, ջազ |
Մասնագիտություն | երգահան, երգչուհի, լրագրող, հեռուստահաղորդավար |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2010–present |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կայք | lilitbleyan.com |
Լիլիթ Բլեյան (հունիսի 2, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար։ Երգերի լեզուն՝ հայերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն։ Առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվել է Երևանում 2011 թ․ նոյեմբերին[1][2][3][4]։ Երկրորդ սկավառակը՝ «Paciencia», իսպաներեն և անգլերեն երգերով, թողարկվել է 2013 թ․ նոյեմբերին[5]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում՝ 1978 թ․ հունիսի 2-ին։ Երգեր սկսել է գրել դեռևս մինչև դպրոց հաճախելը։ Ավարտել է երաժշտական յոթնամյա դպրոց՝ ջութակի դասարանը։ 1992-1994 թթ․ երգել է Երևանի «Ալան Հովհաննես» կանանց կամերային երգչախմբում։ 11-12 տարեկանում, տարվելով իսպանալեզու երգերով, սկսում է ինքնուրույն սովորել լեզուն, և դպրոցն ավարտելով՝ կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում՝ իսպանական բաժնում։ Համալսարանական կրթությանը զուգահեռ՝ ավարտել է հեռուստալրագրության դասընթացներ և սկսում աշխատել Երևանում հեռարձակվող անկախ «Ա1+» հեռուստաընկերությունում՝ նախ՝ որպես լրագրող, այնուհետև՝ որպես խմբագիր և լրատվական թողարկումների հաղորդավար։
2002 թվականից սկսած իրականացնել է տարբեր հասարակական նախագծեր՝ ստեղծելով վերլուծական կայքեր, կազմակերպելով քննարկումներ հասարակական և տարածաշրջանային խնդիրների շուրջ, նկարահանելով սոցիալական տեսահոլովակներ։
2010 թվականին «Ա1+» հեռուստաընկերության ինտերնետային տարբերակի համար պատրաստում է հաղորդումների մի քանի շարք։
2010-ին որոշում է ձայնագրել իր երգերից մի քանիսը։ Հենց առաջին՝ «Սպասող գնացքներ» երգն անմիջապես սիրվում է ունկնդրի կողմից։ Առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվում է 2011 թ․ նոյեմբերին։
Լիլիթի երկրորդ՝ իսպաներեն և անգլերեն նոր երգերից կազմված «Paciencia» (Համբերություն) ալբոմը թողարկման է պատրաստվում 2013 թ․ նոյեմբերին։
Ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուրիշ քաղաքում» (2011, Երևան)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքից քաղաք – From Town to Town
- Տրամադրություն - Mood
- Սպասող գնացքներ – Waiting Trains
- Երազելով ծովի մասին – Dreaming of the Sea
- Մութ սենյակում – In a Dark Room
- Սպասելով ամռանը – Waiting for the Summer
- Հին հետքերով – Old Traces
- Siempre tu' (իսպաներեն) - Siempre tu' (Spanish)
- Սպասող գնացքներ (իսպաներեն) – Waiting Trains (Spanish version)
Paciencia (Երևան, 2013)
[խմբագրել | խմբագրել կոդը]- El Corazón como prisión
- Volverás
- Por el Mediterráneo
- Paciencia
- Coloreando
- Un Día
- Una semana en Barcelona
- Christmas Night
- El Después
- Castillo de arena
- Falling
- Siempre Tú (from the album «In another City»)
- Christmas Night – Armenian version
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աննա Բարսեղյան. «Լիլիթ Բլեյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը». Ազատություն ռադիոկայան.
- ↑ «Լրագրությունից` երաժշտություն. Լիլիթ Բլեյանի «Ուրիշ քաղաքում» սկավառակը՝ այլընտրանք լավ երաժշտությունը գնահատողներին». Medialab.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Լիլիթ Բլեյան». bravo.am.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ ««Ուրիշ քաղաքում» . Լիլիթ Բլեյանն ունի հեղինակային երգերի ձայնասկավառակ». aravot.am.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ ««Մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար»». irates.am.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիլիթ Բլեյանի պաշտոնական կայք Արխիվացված 2014-01-16 Wayback Machine
- Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է» Արխիվացված 2020-11-29 Wayback Machine
|